Թուրքիան ու ԱՄՆ-ն Ստամբուլում զորավարժություն են անցկացնում

Թուրքիան և Միացյալ Նահանգները Ստամբուլում ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժություն են անցկացնում։

Զորավարժությունը մեկնարկել է օգոստոսի 4-ին և շարունակվելու է մինչ օգոստոսի 22-ը։ Այն անց է կացվում Ստամբուլի Քեչիլիք շրջանում։

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը զորավարժության վերաբերյալ մանրամասներ չի հայտնում։

Առայժմ նշվում է միայն նրա անցկացման վայրն ու ժամկետը, սակայն թե ինչ ստորաբաժանումներով և ռազմական տեխնիկայով են ներկայացել կողմերը, չի նշվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *