Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներն այսօր՝ օգոստոսի 13-ին, սկսել են զորավարժություններ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ստորագրած 2014-ի մարտական պատրաստվածության ծրագրի շրջանակներում։
Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։ Այս պահի դրությամբ զորավարժությունից լուսանկարներ չեն հրապարակվել։
Ըստ աղբյուրի՝ զորավարժությունների ընթացքում մշակվելու են քայլեր ՀՕՊ զորքերի մարտունակությունը բարձրացնելու, կարևոր պետական ու ռազմական օբյեկտները պաշտպանելու, հարձակման ու պաշտպանության ժամանակ ցամաքային զորքերի հետ համատեղ արդյունավետ գործելու ուղղությամբ։ Հայտնի է նաև, որ կրակ է արձակվելու ուսումնական թիրախների՝ աերոդինամիկ, թևավոր ու բալիստիկ հրթիռների ուղղությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը չի հայտնում, թե երբ են ավարտվելու զորավարժությունները։
Pingback: Ադրբեջանը զորավարժության ժամանակ կիրառել է «Բուկ-ՄԲ» ԶՀՀ (ֆոտո) | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 10-16 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանում շարունակվում է ՀՕՊ զորավարժությունը. կիրառվել են Ս-300 ԶՀՀ-ներ | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանը ստացել է «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրներ | Ռազմ.info