ԱՄՆ-ն Black Hawk ու Apache ուղղաթիռները կփոխարինի 2030-ականներին

Ամերիկյան Sikorsky (Boeing ընկերության ստորաբաժանում) ու Bell (Textron ընկերության ստորաբաժանում) ընկերություններն իրենց նախագծած նոր թռչող սարքերը ներկայացնելու պատվեր են ստացել ԱՄՆ բանակից: Տեղեկացնում է Defense News պարբերականը:

Բանակի հայտարարած Joint Multi-Role ” Technology Demonstrator (JMR-TD) մրցույթում հենց այս երկու ընկերություններն են անցել եզրափակիչ, ու նրանց նախագծած նոր ուղղաթիռի (Sikorsky-Boeing) ու նոր կոնվերտոպլանի (Bell Helicopter) առաջին տարբերակների ստեղծումը կֆինանսավորի ԱՄՆ բանակը: Եզրափակիչ չանցած մյուս ընկերությունները նույնպես կկարողանան ներկայացնել իրենց նախագծած նոր թռչող սարքերը, սակայն դրանք կպատրաստեն սեփական միջոցներով:

AH-64 Apache

AH-64 Apache

Ներկա մրցույթը ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարած ավելի խոշոր մրցույթի մի մասն է: Պենտագոնի հայտարարած Future Vertical Lift (FVL) հիմնական մրցույթով նախատեսված է, որ նոր թռչող սարքի արտադրության համար պայմանագիրը կկնքվի 2019-ին, իսկ մոտավորապես 2030-ականների կեսերին այն պիտի փոխարինի ամերիկյան զինված ուժերում ներկայում կիրառվող UH-60 Black Hawk (Բլեք Հոք) բազմանպատակային ու AH-64 Apache (Ապաչ) հարվածային ուղղաթիռներին:

Արդեն սեպտեմբերին նախատեսված է, որ բանակի ղեկավարությունը կհանդիպի բոլոր ընկերությունների ներկայացուցիչների հետ ու կծանոթանա նրանց առաջարկած սարքերին: Ամերիկյան բանակի ղեկավարությունը ցանկանում է բոլոր ընկերությունների առաջարկները ուսումնասիրելուց հետո դրանք բոլորն օգտագործել նոր ուղղաթիռի/կոնվերտոպլանի նախագծման համար:

Ավելացնենք, որ Black Hawk ու Apache ուղղաթիռները ԱՄՆ զինված ուժերի սպառազինության մեջ են 1980-ականների սկզբից ու բազմիցս արդիականացվել են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *