Հորդանանում մայիսի 7-28-ն անցկացվող զորավարժություններին մասնակցում է 11 հազար զինվորական՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ավստրալիայից, Պակիստանից, Բուրնեյից և Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր երկրները։ Տարածաշրջանի երկրներից զորավարժություններին չեն մասնակցում միայն Իսրայելն ու Իրանը։
Ըստ սիրիական ԶԼՄ-ների՝ այդ զորավարժություններն ուղղված են հենց իրենց դեմ, սակայն ԱՄՆ-ի բանակում հերքում են դա։ Իսկ Հորդանանի զորավարժությունների ղեկավար գեներալ Անանի ալ Ադվանն ասել է, որ զորավարժությունների և Սիրայի ներկայիս դրության մեջ ոչ մի կապ չկա, քանի որ անցկացվող զորավարժությունները նախատեսված են եղել դեռևս անցյալ տարի։