Իրաքի մայրաքաղաք Բաղդադում օրերս արձանագրված 2 պայթյունների հետևանքով մահացել է առնվազն 19 հոգի, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 40-ը։
Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը։ Ըստ աղբյուրի՝ ականապատ ավտոմեքենաներով մահապարտ ահաբեկիչները ներխուժել են Բաղդադի հարավային՝ Էզ-Զաաֆրանիա և կենտրոնական՝ Էլ-Քարրադա թաղամասեր։ Պայթյուններից րոպեներ անց Իրաքի ուժայինները շրջափակել են սույն թաղամասերը, տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Այս պահի դրությամբ այլ մանրամասներ հայտնի չեն։ Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել ահաբեկչությունների պատասխանատվությունը։
Հիշեցնենք, որ 2014-ի օգոստոսի 6-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մի շարք ահաբեկչական գործողություններ էին իրականացվել, որոնց հետևանքով կար առնվազն 51 զոհ։ Ամենայն հավանականությամբ պայթյունների այս շարքը պատասխան գործողություն էր «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման շուրջ 60 զինյալների սպանությանը Մոսուլ քաղաքում։
Ներկայումս Իրաքում լարված ներքաղաքական իրավիճակ է։ Իրաքի զինված ուժերի և «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպության միջև մարտերը փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։
Սիրիայում հաջող գործողություններից հետո ԻԼԻՊ-ն այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու առաջանալով մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ, որտեղ շիաները սկսել են պատրաստվել պաշտպանությանը։ Թեև իրաքյան զինուժը որոշակի հաջողություններ ունենում է, սակայն իսլամիստները նույնպես գրավում են նոր տարածքներ, ինչպես նաև կարողանում պահպանել արդեն գրաված տարածքները։
-
Լրահոս
- Թուրքիան ռազմական համաձայնագրեր է ստորագրել Բոսնիա և Հերցեգովինիայի ու Կատարի հետ
- Ադրբեջանն ու Պակիստանն աշխատում են համատեղ զորավարժությունների ուղղությամբ
- Դոնեցկում աշխարհազորին թույլատրել են կանխարգելիչ կրակ վարել Ուկրաինայի զինուժի ուղղությամբ
- Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են
- Ամերիկյան պատժամիջոցների ակնհայտ ազդեցություն առայժմ չենք տեսնում․ Թուրքիայի ՊԱԳՎ
- Թուրքիան փորձում է Պակիստանի հետ ռազմական ինքնաթիռներ և հրթիռներ արտադրել․ Bloomberg
- Պակիստանի ԶՈւ ԳՇ պետն Ադրբեջանում է
- Ղազախստանի զինված ուժերը փորձարկել են թուրքական արտադրության զրահամեքենա
- Ադրբեջանի օկուպացրած տարածքներում որոնումներն արդյունք չեն տվել
- Ռուսաստանը Տ-90Մ տանկերի խմբաքանակ է ստացել
- Պենտագոնն Ուկրաինային 125 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
- ԱՄՆ-ում խոսել են Սոլեյմանիի սպանությունից հետո ամերիկյան բազայի վրա իրանցիների հարվածներից
- Թուրքիան և Կատարը համատեղ զորավարժություն են անցկացնում
- Ռուսաստանում Covid-19-ի դեմ կամավոր պատվաստվել է 286,000 զինծառայող
- Մինչև փետրվարի 18-ը փորձաքննվել է 3684 աճյուն
- Իրաքի ԱԳՆ-ից քննադատել են իրենց տարածքում Թուրքիայի ռազմական միջամտությունները
- Արցախի գրավյալ տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները
- Թուրքիայում ցուցադրել են տեղական արտադրության անօդաչու ուղղաթիռը
- Turkey’s participation in the war Part 2: UAVs
- Թուրքիայում փորձարկել են «Սունգուր» դյուրակիր ՀՕՊ միջոցը