ՌԴ ռազմաօդային ուժերն առաջիկայում հնարավոր է համալրվեն հեռանկարային նոր արագաշարժ ուղղաթիռով, որի ստեղծման շուրջ աշխատանքները ներկայումս ընթացքի մեջ են։ Այս մասին 2014-ի օգոստոսի 11-ին ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ ՌՕՈւ հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարյովը։
Հեռանկարային ուղղաթիռի կարևոր նորույթներից է արագության 1.5-ից 1.8 անգամյա ավելացումը, ինչն ապահովելու համար նախագծվում է բոլորովին նոր շարժիչ։ Բոնդարյովը նշել է, որ գրեթե ավարտին են մոտենում նոր շարժիչի ստեղծման աշխատանքները, շնորհիվ որի, հեռանկարային ուղղաթիռը կունենա անհամեմատ ավելի մեծ արագություն, քան բնորոշ է այօրվա ուղղաթիռային ավիապարկում առկա նմուշներին։
Հիշեցնենք, որ դեռևս 2014-ի փետրվարին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր՝ երկրի գիտատեխնիկական կենտրոններում և ձեռնարկություններում ընթանում են հեռանկարային նոր ուղղաթիռի ստեղծման աշխատանքներ։ Նա չէր բացառել, որ արտադրանքը կարող է կիրառվել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ավիացիայում։
Հավելենք, որ հայտարարված պետական մրցույթում նշված պայմանների համաձաքյն, ուղղաթիռը պետք է կարողանա զարգացնել մինչև 360 կմ/ժ արագություն, տեղափոխել մինչև 21 հոգանոց անձնակազմ կամ 3.5 տոննա կշռող բեռ։ Թե ինչ սպառազինությամբ կհամալրվի նախագծվող ուղղաթիռը, դեռևս հայտնի չէ։
Pingback: Մոտ ապագայում ՌԴ ՌՕՈւ շարքերը կարող են համալրվել հեռանկարային նոր ուղղաթիռով Razm.info | Armday