«Ֆ-22 Ռապտոր» կործանիչները կրկին օդում են

ԱՄՆ-ի ռազմաօդային հրամանատարությունը 2011 թվականի հոկտեմբերի 20-ից թույլատրել է հինգերորդ սերնդի Ֆ-22 Ռապտոր կործանիչնեչների թռիչքը: Այս մասին հայտնում է Defense Aerospace -ն:
Հիշեցնենք, որ կործանիչների թռիչքը 2 անգամ արգելվել է օդաչուին թթվածին մատակարարող համակարգում (OBOGS) խնդիրների առկայության պատճառով: OBOGS համակարգը պատասխանատու է բարձրության վրա թթվածին ապահովել օդաչուի շնչառական դիմակին:
Առաջին անգամ արգելվել է կործանիչների թռիչքը 2010 թվականի նոյեմբերին, երբ Ալյասկայում Ֆ-22 Ռապտորն ընկնել է OBOGS համակարգի անսարքության պատճառով: Իսկ երկրորդ անգամ՝ 2011թվականի մայիսի 3-ին, երբ նույն խնդրի պատճառով կործանիչի օդաչուն թթվածնի քաղց է տարել:
OBOGS համակարգի համար պատասխանատու է Lockheed Martin ընկերությունն այս ընթացքում՝ առկա թերությունները շտկելու համար, ուսումնասիրել է մյուս կործանիչների նմանօրինակ համակարգերը:

Ֆ-22 Ռապտոր կործանիչ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *