ՌԴ զինծառայողները մեկնել են Չինաստան՝ «Խաղաղ առաքելություն-2014» զորավարժությանը մասնակցելու

ՌԴ ԶՈւ արևելյան ռազմական օկրուգի շուրջ 900 զինծառայող և 100 միավոր ռազմական տեխնիկա երկաթուղային միջոցներով Ռուսաստանից ճանապարհվել են Չինաստան՝ միջազգային «Խաղաղ առաքելություն-2014» զորավարժությանը մասնակցելու համար։

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով օկրուգի մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Ալեքսանդր Գորդեևին։

Ինչպես տեղեկացնում է գործակալությունը, ռուսաստանյան կողմը սահմանը կհատի օգոստոսի 13-ին։ Իսկ առաջիկայում Չինաստան կժամանեն 4 միավոր Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ և 8 միավոր Մի-8ՄՏ ուղղաթիռներ։

Տեղեկացնենք, որ զորավարժությանը մեկնարկը տրվելու է օգոստոսի 24-ին չինական «Չժուժիհե» զորավարժարանում։

Նշենք, որ սա «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) անդամ պետությունների համատեղ հակաահաբեկչական զորավարժությունն է, որին բացի ՌԴ-ից և Չինաստանից մասնակցում են նաև Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։

One response to “ՌԴ զինծառայողները մեկնել են Չինաստան՝ «Խաղաղ առաքելություն-2014» զորավարժությանը մասնակցելու

  1. Pingback: ՌԴ ԶՈւ մոտ հազար զինծառայողներ ժամանել են Չինաստան՝ զորավարժությանը մասնակցելու | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *