Զաքիր Հասանովը հանդիպել է Սերբիայի իր պաշտոնակցին

Օգոստոսի 11-ին մեկնարկել էր Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի պաշտոնական այցն Ադրբեջան, որի ընթացքում վերջինս հանդիպել է իր ադրբեջանցի պաշտոնակից գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին։

Զաքիր Հասանովը հանդիպել է Սերբիայի իր պաշտոնակցին

Զաքիր Հասանովը հանդիպել է Սերբիայի իր պաշտոնակցին

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ժամանակ Հասանովը խոսել է 2014-ի փետրվարին Սերբիա կատարած իր այցից, ապա անդրադարձել է Սերբիայի ու Ադրբեջանի միջև կնքված ռազմական համագործակցության համաձայնագրին՝ շեշտելով, թե այն թույլ կտա առավել խորացնել փոխգործակցությունն այս ոլորտում։ Կողմերը քննարկել են նաև ռազմատեխնիկական ու ռազմական կրթության բնագավառում համագործակցության մի շարք հարցեր։

Համաձայն Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքի՝ Զաքիր Հասանովը խոսել է նաև Արցախյան հիմնախնդրից։ Նկատենք, որ Սերբիայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում այս պահի դրությամբ հանդիպման մանրամասներին վերաբերող հրապարակումներ չկան։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Սերբիայի պաշտպանության արդեն նախկին նախարար Նեբոյշի Ռոդիչի հրավերով 2014-ի փետրվարի 17-ին երկօրյա այցով մեկնել էր Սերբիա: Փետրվարի 17-ին Զաքիր Հասանովն ու Նեբոյշի Ռոդիչը հանդիպում են ունեցել՝ քննարկելով ռազմական համագործակցության հեռանկարները։

Համաձայն Սերբիայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ Սերբիայի պաշտպանության նախկին նախարարը հանդիպման ընթացքում շեշտել էր՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կմասնակցեն Սերբիայի տարածքում անցկացվող Viking 14 և Platinum Wolf 14 զորավարժությունների։ Հասանովն էլ իր հերթին բնորոշել էր Սերբիային որպես «բարեկամական դաշնակից»։ Հանդիպման ավարտին կնքվել էր երկկողմ համագործակցության համաձայնագիր, որը ենթադրում է ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում առավել սերտ փոխգործակցություն։

Նշենք նաև, որ Զաքիր Հասանովը հունվարի 30-ին ընդունել էր Ադրբեջանում Սերբիայի դեսպան ԶորանՎայովիչին՝ հերթական անգամ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին։

Ադրբեջանը և Սերբիան համագործակցում են տնտեսական և ռազմական ոլորտներում։ Ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալների՝ Սերբիան Ադրբեջանին տրամադրել է 150 միավոր գնդացիր։

One response to “Զաքիր Հասանովը հանդիպել է Սերբիայի իր պաշտոնակցին

  1. Pingback: Սերբիայի պաշտպանության նախարարի այցն Ադրբեջան՝ սերբական կողմի լուսաբանմամբ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *