ՌԴ 102-րդ ռազմաբազայի բուժակներն ու սանիտարները վարժանքներ են անցկացնում

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում բուժակների և սանիտարների համար վարժանքներ են իրականացնում։ Վարժանքներն անցկացվում են բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում և կշարունակվեն մինչև ամսվա վերջ։

Նկարը՝  ՌԴ ՊՆ-ի

Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Բուժակներն ու սանիտարները վարժանքների ընթացքում մարտի դաշտում վիրավորներ կփնտրեն, կտեղափոխեն, ինչպես նաև նրանց առաջին բուժօգնություն կցուցաբերեն։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զինվորական բուժակները ծանոթանալու են բժշկական նոր սարքավորումների, որոնցով համալրվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի Գյումրու կայազորի հոսպիտալը։

Ինչպես նշել է ռազմաբազայի բժշկական ծառայության ղեկավար, մայոր Մաշրաբ Մադալիևը վարժության հիմնական նպատակն բուժակներին և սանիտարներին ռազմական գործողություններին պատրաստ լինելն է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶՈւ ՀՌՕ 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է նաև մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Բազան հագեցած է Ս-300Վ զենիթահրթիռային համակարգերով և ՄիԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *