Ուղղաթիռաշինական Bell ընկերությունը կվերադառնա թուրքական շուկա

Զենքի առևտրի ոլորտի առաջատար ընկերոիթյուններից մեկը՝  ամերիկյան Bell Textron-ը, վերադառնում է թուրքական շուկա։ Որոշ ժամանակ առաջ ընկերությունը փակել է Թուրքիայում իր ներկայացուցչությունը, քանի որ Անկարան հրաժարվել էր  մարտական ուղղաթիռներ գնել նրանցից։

Օրերս ընկերության ղեկավարներից Ջոն Հարրիսոնը և այլ ներկայացուցիչներ պաշտոնական հանդիպում են ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետ Էրդողանը պարտավորվել է հետևել Bell Textron-ից զենք գնելու գործընթացին, քանի որ նա Թուրքիայի պաշտպանության արդյունաբերության գործադիր կիոմիտեի նախագահն է։ Ռազմական առևտրի բնագավառում բոլոր որոշումներն ընդունում է Թուրքիայի պաշտպանության արդյունաբերության գործադիր կիոմիտեն։

Ինչպես հայտնում են թուրքական տեղեկատվական գործակալությունները, անցյալ ամսում Bell Textron-ն արդեն կառավարությանն ու ու բանակին վաճառել է Bell 429 մակնիշի մարտական ուղղաթիռներ։ Այսպիսով, կարելի է համարել, որ ընկերությունը թուրքական շուկա է վերադարձել մինչ պաշտոնական գրասենյակի բացումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *