Ադրբեջանը հայտնում է առաջնագծում 1 զոհի, 1 վիրավորի մասին

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1995-ին ծնված Ֆաթալիզադե Ռուֆաթ Նազըն օղլուն, ադրբեջանական կողմի վարկածով, սպանվել է առաջնագծում «հայկական գնդակից» օգոստոսի 9-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում:

Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ միջադեպն արձանագրվել է առաջնագծի Տավուշի ուղղության հատվածում: Նա զորակոչվել էր Աղսուի շրջանից:

Հայտնի է դարձել նաև, որ առաջնագծի Գետաբեկի ուղղության հատվածում «հայկական գնդակից» վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Թաղիև Օրխան Գալիբ օղլուն՝ ծնված 1993-ին: Նա զորակոչվել էր Մինգեչաուի շրջանից: Նրան տեղափոխել են հոսպիտալ, զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար:

Հետևելով ադրբեջանական բաց աղբյուրների տվյալներին՝ 2014-ի օգոստոսին ադրբեջանական զինուժն ունի արդեն 22 զոհ:

3 responses to “Ադրբեջանը հայտնում է առաջնագծում 1 զոհի, 1 վիրավորի մասին

  1. Pingback: Ադրբեջանը հայտնում է առաջնագծում 1 զոհի, 1 վիրավորի մասին | ԱՅՍՕՐՎԱ ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | ԱՅՍՕՐ.ԻՆՖՕ

  2. Pingback: Այրող փամփուշներով հակառակորդը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 10-16 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *