Առաջնագծում անցած գիշեր նկատվել է հրադադարի խախտման դեպքերի նվազում. ՊԲ

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ օգոստոսի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:

ՊԲ առաջապահ ուժերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանմանը, վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնագծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *