Սիրիա է մեկնել 36 երկրի 300 խաղաղապահ

Ռուսաստանը և ևս 36 երկիր, ՄԱԿ-ի առաքելության շրջանակներում Սիրիա են ուղարկել խաղաղապահների: Առաքելության կազմում ընդգկված է 300 մարդ: Այս մասին այսօր հայտնել է ՄԱԿ-ի առաքելության մամլո ծառայությունը: Ռուսաստանից բացի, առաքելության կազմում ներգրավված են Ասիայի, Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Եվրոպայի մի շարք պետությունների ներկայացուցիչներ:

Ներկայումս Սիրայում են 236 չզինված ռազմական, ինչպես նաև 72 քաղաքացիական դիտորդներ: Ակնկալվում է, որ առաքելությունը կսկսի ամբողջությամբ գործել մայիսի վերջին և մինչև հուլիսի 20-ն այնտեղ մնալու թույլտվություն ունի:

ՄԱԿ-ի առաքելությունը Սիրիայում է, քանի որ այնտեղ ավելի քան մեկ տարի չեն դադարում ներքին բողոքները: ՄԱԿ-ի տվյալներով, բախումների արդյունքում զոհվել է ավելի քան 9.000 մարդ: Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ զինված ընդդիմության հետ բախումների հետևանքով զոհվել  է ավելի քան 2.500 զինվորական և իրավապահ մարմնի ներկայացուցիչ, իսկ խաղաղ բնակիչների շարքում գրանցվել է 3.200 զոհ:

Աղբյուր՝ Помимо российской стороны, в регион направлены представители еще 36 стран

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *