Հակառակորդի հերթական դիվերսիոն ներթափանցման փորձը չեզոքացվել է. ՊԲ-ն զոհեր չունի

Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հադրութի) և հարավարևելյան (Մարտունու)  ուղղություններով հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

Ինչպես հաղորդում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հակառակորդը, կրելով կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Առաջնագծում ծավալված փոխհրաձգության ժամանակ պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *