Նախիջևանում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ծառայություն անցնող Սեյրան Էյնուլլա օղլու Հանիֆաևը, նախնական վարկածի համաձայն, մահացել է սրտի սուր անբավարարության պատճառով:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը՝  հավելելով, որ փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:

Հետևելով բաց աղբյուրների տվյալներին՝ սա 2014-ի օգոստոսին ադրբեջանական զինուժի 21-րդ կորուստն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *