Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 4-9

Թուրքիան աջակցություն է հայտնել Ադրբեջանին: Թուրքիայի ԶՈւ զինծառայողը փախել է զորամասից. կասկածվում է բռնաբարության համար: Ադրբեջանի՝ առաջնագծում վիրավորված զինծառայողները բուժում են անցնելու Թուրքիայում:

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

-Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունը, մասնավորապես պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Նեջեդ Օզելը, ցավակցություն են հայտնել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին առաջնագծում վերջին օրերին սպանված զինծառայողների առնչությամբ։

Թուրքիայի զինված ուժերի զորամասերից մեկից որոշ ժամանակ առաջ փախուստի դիմած զինծառայողն ավտոմեքենա է առևանգել, ապա բռնաբարել է մի կնոջ, այնուհետև փորձել մի աղջկա առևանգել, սակայն նրան շուտով ձերբակալել են։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր՝ օգոստոսի 8-ին, այցելել է ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալ՝ տեսակցելու վերջին շրջանում ադրբեջանական վարկածով «հայկական գնդակից» վիրավորված զինծառայողներին։ Նրանք շարունակելու են բուժումը Թուրքիայում, որտեղ էլ մեկնելու են վաղը՝ օգոստոսի 9-ին։ Նրանց բուժման ծախսերը հոգալու է Թուրքիայի ԱԳՆ-ին ենթակա Թուրքական համագործակցության ու համակարգման գործակալությունը (TIKA):

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *