Հակառակորդի կրակից Ներքին Կարմիրաղբյուր-Այգեպար ճանապարհին այրվել է մեքենա. տուժածներ չկան

Այսօր` օգոստոսի 8-ի երեկոյան, հակառակորդը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը` կրակելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի և ճանապարհների ուղղությամբ: Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար ճանապարհին հակառակորդի կրակից մեքենա է այրվել, վարորդը կարողացել է դուրս պրծնել և փրկվել:

Այս մասին Ռազմինֆոյին հայտնեց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը, հավելելով, որ դեպքը եղել է գյուղից բավական հեռու։

Այգեպար գյուղի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը ևս հաստատեց այս տեղեկությունը՝ հավելելով, որ միջադեպը գրանցվել է երկու գյուղերի միջև ընկած հատվածում։ Նա նշել է, նաև, որ Այգեպարում ներկայումս վիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *