ԱՄՆ-ն ցանկանում է Արկտիկայում մեծացնել իր նավերի թիվը

ԱՄՆ Առափնյա ծառայությունը մտադրված է Արկտիկայում պարեկային ծառայություն իրականացնող նավերի թիվը մեծացնել 33-ով: Նման հայտարարություն է արել Առափնյա ծառայության ծովակալ Ռոբերտ Պապպը: ԱՄՆ-ն նպատակ ունի Արկտիկա ուղարկել «Լյուջենդ» դասի նավ, որը կարող է կրել երկու ուղղաթիռ և չորս փոքր չափերի մոտորանավակ: Նավը ոչ միայն պաշտպանություն, այլև որոնողափրկարարական աշխատանքներ կիրականացնի:

Պապպը նշել է, որ կլիմայի տաքացման հետևանքով այդ տարածաշրջանով 20 տարի հետո կարող են առևտրական ուղիներ անցնել, սակայն ԱՄՆ-ն դեռևս պատրատ չէ նման զարգացման: Ոմանք այն տեսակետին են, որ այդ հատվածում կարող են նավթի, գազի խոշոր հանքեր լինել, որով պայմանավորված, մի շարք պետություններ, ինչպես օրինակ Կանադան ու Նորվեգիան, մեծացնում են այդ ջրերում իրենց ներկայացվածությունը: Ներկայումս այդ մրցավազքից հետ մնալ չի ցանկանում նաև ԱՄՆ-ն:

Աղբյուր՝ Береговая охрана США намерена расширить свое присутствие в Арктике

One response to “ԱՄՆ-ն ցանկանում է Արկտիկայում մեծացնել իր նավերի թիվը

  1. Pingback: Կանադան և ԱՄՆ-ն մեծացնում են իրենց ներկայացվածությունը «նորաբաց» Արկտիկայում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *