Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն երեկ՝ օգոստոսի 7-ին, ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը, որն անցել է սահմանը, հայտնվել Թովուզի շրջանում ու ձերբակալվել, մահացել է այսօր՝ օգոստոսի 8-ի առավոտյան, ըստ աղբյուրի, «անհայտ պատճառներով»։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով ներկայացնել Չինարիի բնակչին՝ որպես «դիվերսանտ»։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը երեկ հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացի է, քաղաքացիական անձ է։
Նկատենք, որ հայկական կողմը պաշտոնապես դեռ չի արձագանքել միջադեպին։
[հավելում] -Ադրբեջանական Haqqin.az կայքի փոխանցմամբ՝ ներկայումս Կարեն Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական փորձաքննության կենտրոնում։ Մահվան նախնական պատճառը «սրտանոթային համակարգի անբավարությունն է»։
Pingback: Կարմիր խաչի հայտարարությունը Ադրբեջանում մահացած Կարեն Պետրոսյանի մասին | Ռազմ.info
Pingback: Կարեն Պետրոսյանին նվաստացրին, այնուհետև՝ սպանեցին. ՊԲ | Ռազմ.info
Pingback: Հայկական կողմը քայլեր է ձեռնարկում Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու համար. ՀՀ ՊՆ | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ պետքարտուղարության կոչն Ադրբեջանին՝ Կարեն Պետրոսյանի մահվան թափանցիկ հետաքննություն անցկացնելու | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանը վերադարձրել է Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դին | Ռազմ.info