Քուվեյթը ստացել է իր առաջին KC-130J լիցքավորող ինքնաթիռը

Քույվեյթի ռազմաօդային ուժերը ստացել են իրենց պատվիրած առաջին KC-130J լիցքավորող ինքնաթիռը, որը ստեղծվել է C-130J Super Hercules բեռնատար ինքնաթիռի հիմքի վրա։

KC-130J լիցքավորող ինքնաթիռ

KC-130J լիցքավորող ինքնաթիռ

Ինչպես հաղորդում է Flightglobal կայքը, նոր ինքնաթիռը ստացել է KAF 326 կողային համարը։ Այն կիրառվելու է բեռների փոխադրման ու Քուվեյթի ՌՕՈւ F/A-18C Hornet կործանիչների՝ օդում վերալիցքավորման նպատակով։ Հայտնի է նաև, որ 2014-ի ավարտին Քուվեյթը ստանալու է ևս 2 միավոր KC-130J։

Հիշեցնենք, որ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը դեռևս 2010-ին ամերիկյան Lockheed Martin ընկերությունից գնել է 3 միավոր KC-130J ինքնաթիռ։ Պայմանագրի արժեքն է 245 միլիոն ԱՄՆ դոլար։ Պայմանագիրը ենթադրում է նաև 5 միավոր նման ինքնաթիռների գնման օպցիոն։ Դեռևս պարզ չէ՝ արդյոք Քուվեյթը կօգտագործի օպցիոնի հնարավորությունները։

KC-130 ինքնաթիռները  Hercules ինքնաթիռների լիցքավորող տարբերակներն են։ KC-130J-ը KC-130 լիցքավորող ինքնաթիռների արդիականացված տարբերակն է։ KC-130J-ի առավելագույն արագությունը շուրջ 600 կմ/ժ է։ Թռիչքի հեռավորությունը՝ մինչև 5000 կմ։ Կարող է կրել մինչև 25 տոննա վառելիք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *