Օգոստոսի 7-ից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր: Նախարարն այցելությունը սկսել է Բարեկամավան և Բերքաբեր գյուղերից, իսկ այսօր եղել է նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Այս մասին հայտնում է Ռազմինֆոյի համահիմնադիր Կ. Վրթանեսյանը:
Վրթանեսյանի հաղորդմամբ` Սեյրան Օհանյանը հանդիպում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին, քննարկում ամենատարբեր հարցեր`սոցիալականից սկսած մինչև անվտանգություն: