Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը երկրի հանրապետական հիվանդանոցի տարածքում վարժանքներ է անցկացնում, որոնց նպատակը, համաձայն պաշտոնական աղբյուրների, հիվանդանոցի անձնակազմի պատրաստվածության աստիճանի ստուգումն է համապատասխան իրավիճակներում։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az կայքը, ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել՝ արդյոք սույն վարժանքներն առնչվում են առաջնագծում լարվածության առկայության հետ։
Նկատենք, որ երեկ՝ օգոստոսի 7-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կառավարության նիստի ժամանակ առաջարկել էր նախարարության քաղաքացիական պաշտպանության զորքերին հնարավորություն տալ առաջնագծում ծառայություն իրականացնելու սահմանում: