Վերջին օրերին՝ առաջնագծում լարված իրադրության հետ մեկտեղ, ադրբեջանական լրատվամիջոցներն ու սոցցանցային էջերը շրջանառում էին մի լուսանկար, որտեղ իբր օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը գրանցված դիվերսիայի արդյունքում սպանված հայ զինծառայողներ են:
ՊԲ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ ՊԲ զինանձնակազմը երբևէ չի կրել և այսօր էլ չի կրում այն զինվորական համազգեստը, որը կրում էին լուսանկարում պատկերված անձինք:
Մեր կողմից հավելենք, որ սույն լուսանկարում պատկերված են թաիլանդցի սպանված զինծառայողներ։ Հարկ է ուշադրություն դարձնել դիմագծերին, աչքերի կտրվածքին ու համազգեստին։