Հայաստանյան Hetq.am լրատվակայքը հայտնում է, որ Արցախի հյուսիսարևելյան շրջանի գյուղերից մեկի բնակիչների փոխանցմամբ՝ հայկական ուժերը խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող անօդաչու թռչող սարք, որն ընկել է հակամարտ զորքերի դիրքերի միջև՝ չեզոք գոտում: Ներկայումս հայկական կողմից աշխատանքներ են տարվում սարքը գտնելու ուղղությամբ:
Ռազմինֆոյի հետ զրույցում Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ո´չ հերքել է, ո´չ հաստատել տեղեկությունը։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 4-9 | Ռազմ.info