Մայիսի 17-19 Մոսկվայում՝ «ԿրոկուսԷքսպո» միջազգային ցուցահանդեսների կենտրոնում, տեղի կունենա ուղղաթիռային արդյունաբերության «ՀելիՌաշա-2012» (HeliRussia-2012) միջազգային հինգերորդ ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՌԴ պաշտպանության նախարարությունն ու «Ռուսական ուղղաթիռների համակարգեր» ՓԲԸ-ը։
Ցուցահանդեսի թեմատիկան է. ուղղաթիռային տեխնիկա, նավիգացիոն սարքավորումներ, վերգետնյա սպասարկում, ռադիոտեղորոշման վերահսկողության միջոցներ, ուղղաթիռների հարթակների սարքավորումներ, կապի միջոցներ։
Կազմակերպիչների տվյալներով ցուցահանդեսին կմասնակցեն 147 ռուսական կազմակերպություն և 53 ընկերություն 17 երկրից։
Նախատեսվում է, որ ցուցահանդես կայցելեն 56 երկրից ավելի քան 100 ներկայացուցներ։