Կարմիր խաչն այցելել է Հակոբ Ինջիղուլյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն օգոստոսի 6-ին այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին, ինչպես նաև դեռևս 2010-ին գերի ընկած, 5 հոգուց բաղկացած ընտանիքին։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հանրային կապերի բաժնի պետ Իլահա Հուսեյնովան։

Ռազմինֆոյի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ Ինջիղուլյանը նամակ է փոխանցել տեսակցության ընթացքում, նամակն էլ իրենք առաջիկայում հանձնելու են վերջինիս ընտանիքի անդամներին։

Հիշեցնենք, որ 2013-ին օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելով՝ 1991-ին ծնված շարքային Հակոբ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի տարածքում։ Հայկական կողմը ջանքեր է գործադրում ռազմագերուն հայրենիք վերադարձնելու համար։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել են ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։ Հիմա ՄԱԿ-ը փորձում է գտնել այնպիսի երկիր, որը կհամաձայնի ընդունել Հակոբին։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *