Իրաքում ահաբեկչությունների շարք է գրանցվել. կա 51 զոհ

2014-ի օգոստոսի 6-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մի շարք ահաբեկչական գործողություններ են իրականացվել, որոնք հետևանքով կա առնվազն 51 զոհ։ Ամենայն հավանականությամբ պայթյունների այս շարքը պատասխան գործողություն էր օրերս «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման շուրջ 60 զինյալների սպանությանը Մոսուլ քաղաքում։

Ինչպես հաղորդում է Associated Press  լրատվական գործակալությունը, առաջին պայթյունն արձանագրվել է շիա մուսուլմաններով բնակեցված Սադր-սիթի թաղամասում, որտեղ գործարկվել են ականապատ 2 ավտոմեքենաներ։ Պայթյունների պատճառով 31 հոգի է մահացել։

Այնուհետև պայթուցիկը գործի է դրվել Բաղդադի կենտրոնական հյուրանոցներից մեկի մերձակայքում, ինչի հետևանքով էլ մահացել է 11 մարդ։ Վերջին պայթյունը գրանցվել է քաղաքի հարավ-արևելքում, մահացել է 9 հոգի։
Ենթադրվում է, որ պայթյունների պատասխանատուն Իրաքում վերջին շրջանում ակտիվացած «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորումն է։

Հիշեցնենք, որ այն սկսել է բուռն գործունեություն ծավալել Իրաքում 2014-ի հունիսից՝ գրավելով և իր ազդեցությունը հաստատելով թե´ Սիրիայի, թե´ Իրաքի տարածքների մի մասի վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *