ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մարտական ծառայության մեդալով հետմահու պարգևատրվել է օգոստոսի 4-ին Քարվաճառում հակառակորդի դիպուկահարի կրակից զոհված պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Արամ Գրիգորյանը։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար զորամասի ավագ սերժանտ, պայմանագրային զինծառայող Արամ Մկրտիչի Գրիգորյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»։
Նշենք, որ Արամ Գրիգորյանին համագյուղացիներն ու մարտական ընկերները ճանաչում էին Ռուբեն (Ռուբո) անունով։
Հիշեցնենք նաև, որ հուլիսի 31-ից մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակն ընդունել է լարված բնույթ։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր առաջնագծի տարբեր հատվածներում։ Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում հայկական կողմը տվել է 6 զոհ, հակառակորդի ճամբարում սպանվածներն առնվազն 18-ն են։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 4-9 | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի օգոստոսին. Ռազմինֆո | Ռազմ.info