Ռուսաստանյան ռազմաբազայում տանկային դուելներ են կազմակերպում

Գյումրիում տեղակայված ռուսաստանյան զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի տանկիստները նոր տիպի վարժանքներ են կատարում՝ տանկերով միմյանց դեմ կռվելով: «Տանկային դուել» վարժաձևով տանկերն իրարից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա դիրքավորվում են ու սկսում փնտրել մյուս տանկը:

Ռուսաստանի զինված ուժերի տանկը վարժանքների ժամանակ

Ռուսաստանի զինված ուժերի տանկը վարժանքների ժամանակ

«Տանկը տանկի դեմ» դուելի ժամանակ տանկիստներն ընտրում են նոր կրակային դիրքեր, դիրքավորվում, թաքնվում, փոխում դիրքը, փնտրում «հակառակորդին» ու փորձում խոցել նրան ուսումնական արկերով, որոնք չեն վնասում տանկերը, սակայն հնարավորություն են տալիս գրանցել «խոցումները»:

Մինչ այս տանկիստները դուելներին պատրաստվել են մարտավարական, կրակային ու երթային պարապմունքներով, ուսումնասիրել են ռազմական տեղագրություն, հետախուզություն և այլն: Դրանից հետո տանկիստները մասնակցել են նաև տանկային բիաթլոնի նախնական փուլերին:

Ներկայում էլ տանկային դուելների միջոցով ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի տանկիստները պատրաստվում են Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հետ 2014-ի սեպտեմբերին «Ալագյազ» զորավարժարանում կայանալիք համատեղ զորավարժությանը: Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավայաին ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

2 responses to “Ռուսաստանյան ռազմաբազայում տանկային դուելներ են կազմակերպում

  1. Pingback: Ռուսաստանցի տանկիստները դուելների կհրավիրեն միմյանց | Ռազմ.info

  2. Pingback: Հայաստանում մեկնարկել են 102-րդ ռազմաբազայի տանկիստների «դուելները» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *