Հայկական զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում առաջնագծում. ՊԲ

Հայկական  զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ:

Ինչպես հաղորդում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, թռիչքները պայմանավորված են ստեղծված օպերատիվ իրադրությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ից մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանում լարված վիճակ է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել է փոխհրաձգություն։ ՊԲ պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում հայկական կողմն առաջնագծում ունեցել է 6 զոհ, ադրբեջանական կողմը՝ առնվազն 16։

Տե´ս նաև։ Առաջնագծում ինքնաթիռներ օդ բարձրացնելու լուրը՝ ադրբեջանական քարոզչության միջոց

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *