Ադրբեջանի ԶՈւ-ն առաջնագծում վիրավոր ունի

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 20-ամյա Ֆարհադ Ազադ օղլու Ռահիմովը, ադրբեջանական կողմի վարկածով, թեթև հրազենային վիրավորում է ստացել «հայկական գնդակից» առաջնագծում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ, նրա վիճակը ներկայումս գնահատվում է բավարար։

Նկատենք, որ ՊԲ տվյալներով՝ օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման հերթական փորձն է նախաձեռնել, որի հետևանքով ունի մեկ զոհ ու մի քանի վիրավոր։ Չի բացառվում, որ Ֆարհադ Ազադ օղլու Ռահիմովը հենց այդ վիրավորների շարքում է։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ից մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանում լարված վիճակ է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել է փոխհրաձգություն։ ՊԲ պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում հայկական կողմն առաջնագծում ունեցել է 6 զոհ, ադրբեջանական կողմը՝ առնվազն 16։

3 responses to “Ադրբեջանի ԶՈւ-ն առաջնագծում վիրավոր ունի

  1. Pingback: [հավելում] Ադրբեջանական աղբյուրները հայտնում են Աղդամում ավելի քան 2 վիրավորի մասին | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանի ԶՈւ 3 զինծառայող վիրավորվել է ավտոմեքենայի պայթյունի հետևանքով | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 4-9 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *