Զորամասից փախուստի դիմած թուրք զինծառայողը մեղադրվում է բռնաբարության համար

Թուրքիայի զինված ուժերի զորամասերից մեկից որոշ ժամանակ առաջ փախուստի դիմած զինծառայողն ավտոմեքենա է առևանգել, ապա բռնաբարել է մի կնոջ, այնուհետև փորձել մի աղջկա առևանգել, սակայն նրան շուտով ձերբակալել են։

Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet պարբերականը, զինծառայողը, որի անուն-ազգանունն ու այլ տվյալներ չեն հրապարակվել, ծառայություն էր անցնում Թուրքիայի Սիիրթ (Սղերթ) նահանգում, որտեղից էլ, թողնելով ծառայությունն անհայտ պատճառներով, մեկնել էր Անկարա։

Անկարայում, ըստ աղբյուրի, նա բռնությամբ մի կնոջ տարել էր անտառ, բռնաբարել, որից հետո խանութում զենքի սպառնալիքով փորձել էր առևանգել երիտասարդ աշխատակցուհուն։ Սակայն այդ ժամանակ ներս էր մտել խանութի սեփականատերը, և թուրք զինծառայողը փախել էր խանութից։

Խանութի սեփականատերն իր հերթին ոստիկաններին տեղեկացրել էր կատարվածի մասին։ Որոնողական աշխատանքների արդյունքում իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնաբերել էին զինծառայողին ու ձերբակալել։ Նա խոստովանել է իր հանցանքը։ Ներկայումս ընթանում է հետաքննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *