Պենտագոնը կրճատել է F-22 կործանիչների թռիչքները

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հրամանագիր է ստորագրել, համաձայն որի պետք է կրճատվեն F-22 «Ռափտոր» կործանիչների թռիչքները։ Այդ մասին հայտնում է «France-Presse» գործակալությունը։ Սահմանափակումները մտցվել են օդաչուին թթվածին մատակարարող համակարգի (OBOGS) խափանումների պատճառի անարդյունավետ որոնումների և օդաչուների շնչահեղձության ու բեռնախցիկում  անտանելի հոտերի մասին բողոքների պատճառով։

Կարգադրության համաձայն՝ F-22 կործանիչներն իրավունք չունեն երկար թռիչքներ իրականացնել, իսկ թռչելու դեպքում պարտավոր են միշտ թռիչքուղուն մոտ գտնվել, որպեսզի անհրաժեշտության դեպքում օդաչուն կարողանա   վթարային վայրէջք կատարի։

Defense News-ը հայտնում է, որ Ալյասկայում կործանիչների թռիչքն ընդհանրապես արգելված է, քանի որ այնտեղի բազաներում վթարային վայրէջքներ կատարելը բավականին բարդ է։

Սահմանափակումները մտցվել են Հարավ-Արևմտյան Ասիայի բազաներից մեկում մի քանի այդպիսի կործանիչ տեղակայելուց, ինչպես նաև երկու օդաչուների F-22-ով թռնելուց հրաժարվելու մասին հրապարակային հայտարարություն անելուց հետո։

2012 թ. նայիսի 15-ին ԱՄՆ պալատի ներկայացուցիչների ռազմական հատկացումների գծով  ենթակոմիտեի հանձնարարել է 50 մլն դոլար տրամադրել F-22 կործանիչների վրա թթվածին մատակարաարող լրացուցիչ համակարգերի տեղադրման համար։

F-22 կործանիչները 2011 թվականի սկզբից գտնվում են մեկ այլ արգելքի տակ ևս. նրանք չպետք է 7,6 հազար մետրից բարձր թռչեն։ Համարվում է, որ այդ բարձրության դեպքում, շնչահեղձության նախանշանների հայտնվելու դեպքում օդաչուն կկարողանա ինքնաթիռը իջեցնել մինչև 5,4 հազար մետր բարձրության վրա, հանել թթվածնի դիմակը և շնչել օդաչուական խցիկում եղած սովորական օդը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ ՌՕՈւ-ը 2010 թվականի վերջից փորձում են գտնել և ուղղել  OBOGS  համակարգի խնդիրները։

Նախկինում Razm.infon-ն արդեն անդրադարձել է  ԱՄՆ-ի՝  F-22 «Ռափտոր» կործանիչներին։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *