ՄԱԿ-ը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրումով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտարարել է, որ կիսում է հայ-ադրբեջանական սահմանին ու հակամարտ զորքերի շփման գծում լարվածության սրման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ու այլ միջազգային կառույցների մտահոգությունը՝ նշելով, որ այդ պատճառով բազմաթիվ մարդկային կորուստներ են գրանցվել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մուն

Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, Գլխավոր քարտուղարը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել պահպանել կրակի դադարեցման մասին համաձայնությունը, զսպել հակամարտության ծավալումն ու պատրաստակամություն դրսևորել՝ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի արագացման համար:

Բան Կի-Մունը նաև զորակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին ու մյուս կազմակերպություններին, որոնք զբաղվում են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ից մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանում լարված վիճակ է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել է փոխհրաձգություն։ ՊԲ պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում հայկական կողմն առաջնագծում ունեցել է 6 զոհ, ադրբեջանական կողմը՝ առնվազն 15։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *