Այսօր` օգոստոսի 5-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը քննարկել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Արցախի հատվածում տիրող իրադրությունը:
ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը իրենց մտահոգությունն են կիսել շփման գծում լարվածության աճի վերաբերյալ և քննարկել իրավիճակը կայունացնելու հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է հակամարտության կարգավորման ընթացքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային ուղով շարունակելու անհրաժեշտությունը:
Դեսպան Վոլինկինն իր ցավակցություններն է փոխանցել նաև վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 4-9 | Ռազմ.info