ՀՀ-ում ՌԴ ավիաբազայի երիտասարդ օդաչուները սովորում են թռչել ՄիԳ-29 կործանիչներով

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի երիտասարդ օդաչուները փորձառու հրահանգիչների հսկողությամբ 4+ սերնդի ՄիԳ-29 կործանիչներով գիշերային թռիչքներ են իրականացնում։

ՄիԳ-29 կործանիչը գիշերով

ՄիԳ-29 կործանիչը գիշերը

Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Մինչև բուն թռիչքների իրականացումը երիտասարդ օդաչուները թռիչքի թույլտվություն են ստացել բժշկական ստուգում անցնելուց հետո։ Զինծառայողները փորձարկել են օդ բարձրանալու և վայրէջք կատարելու ամենահասարակ վարժությունները։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զինծառայողները 50 ժամ ցերեկային թռիչքներ են արել, որոնց մեծ մասը պտույտներ են եղել։

Նշվում է նաև, որ պատրաստություն անցած զինծառայողները օգոստոս- սեպտեմբեր ամիսներին ՀՀ ԶՈւ զինծառայողների հետ համատեղ զորավարժություն են իրականացնելու «Ալագյազ» և «Բաղրամյան» ուսումնամարտական զորավարժարաններում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶՈւ ՀՌՕ 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Բազան հագեցած է Ս-300Վ զենիթահրթիռային համակարգերով և ՄիԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *