Այսօր՝ օգոստոսի 4-ին, Քարվաճառի շրջանում հակառակորդի դիպուկահարից զոհվել է պայմանագրային զինծառայող, 40-ամյա Արամ Գրիգորյանը։
Այս մասին հայտնում է հայաստանյան «News.am» լրատվակայքը։ Մեր աղբյուրները, ցավոք, հաստատում են ստացված տեղեկությունը։
Ըստ լրատվական կայքի՝ Արամ Գրիգորյանն Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքի բնակիչ է, մարտական հենակետ է գնացել 2 օր առաջ։
Զոհված զինծառայողն ամուսնացած էր, ուներ 3 անչափահաս երեխա։
Թարմացում՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ զոհված պայմանագրային Արամ Մկրտիչի Գրիգորյանը կրտսեր սերժանտ է, ծնվել է 1971 թվականին։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 4-9 | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի օգոստոսին. Ռազմինֆո | Ռազմ.info