Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունը, մասնավորապես պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Նեջեդ Օզելը, ցավակցություն են հայտնել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին առաջնագծում վերջին օրերին սպանված զինծառայողների առնչությամբ։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Թուրքիայի ԶՈւ բարձրաստիճան զինվորականները կարեկցանք են հայտնել նաև հուլիսի 31-ից մինչ օրս առաջնագծում վիրավորված զինծառայողների հարազատներին՝ միաժամանակ աջակցություն հայտնելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ից մինչ օրս առաջնագծում լարված վիճակ է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել է փոխհրաձգություն։ ՊԲ պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է 5 զոհ, 7 վիրավոր, ադրբեջանական կողմը՝ առնվազն 15 զոհ։
Pingback: Առաջնագծում վիրավորված ադրբեջանցի զինծառայողները բուժում են անցնելու Թուրքիայում | Ռազմ.info
Pingback: Թուրքական խաղաքարտի դերը՝ վերջին շրջանում ադրբեջանական հակահայ քարոզչության մեջ | Ռազմ.info