Հարձակումներից հետո մենք ոչ միայն չենք վախենում, այլ համախմբվում ենք մեր զինվորի շուրջ. կամավորներ

Քաշաթաղից 106 կամավոր արդեն սահմանին է ու սահմանապահ զինծառայողների կողքին։ Վաղը կամ մյուս օրը նրանց փոխարինելու կգնա երկրորդ հարյուրյակը, որի մեջ ես էլ կլինեմ։ Մենք գնում ենք, որ մեր զինվորներն ավելի ամուր կանգնեն, ավելի մարտունակ լինեն։

Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյան

Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյան

Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ, կամավորների հավաքման կազմակերպիչներից Ռոբերտ Մաթևոսյանը։

«Քաշաթաղցին ցույց է տալիս, որ ամուր է, միասնական։ Մենք և մեր գործն ենք անում, և´ ստեղծագործում ենք, և´անասնապահությամբ զբաղվում, և´ արդյունաբերությունն աշխատեցնում ու նաև կարողանում բանակ գործուղել մեր կամավորներին տղաների կողքին լինելու համար։ Ադրբեջանն էլ թող իմանա, որ այդ դիվերսիաներից ու հարձակումներից հետո մեր ժողովուրդը ոչ միայն չի վախենում, այլ համախմբվում է իր զինվորի շուրջ»,- հավելեց Մաթևոսյանը։

Ինչպես տեղեկացնում է Ռոբերտ Մաթևոսյանը կամավորների թվում կան «Արաբո», «Տիգրան Մեծ» և այլ ջոկատներից ազատամարտիկներ։
Կամավորներին զինվորական հագուստ տրամադրել է Արցախի վետերանների միությունը, սննդի հարցը լուծում են բարեգործական ընկերությունները, իսկ սպառազինության համար համագործակցում են Պաշտպանության բանակի հետ։

«Մենք ինքնագործունեություն չեն ծավալում, այլ համագործակցում ենք ՊԲ-ի հետ։ Իսկ ինչ վերաբերում է, որ սահմանին մեր տղաները քիչ են դրա համար ենք գնում, սխալվում են բոլորը, մեր տղաները մեզնից հազարապատիկ ուժեղ են ու ամուր, մենք բարոյահոգեբանական տեսանկյունից ենք նրանց աջակցում»,- եզրափակեց Մաթևոսյանը։

Հավելենք, որ բացի Քաշաթաղից կամավորական ջոկատներ են կազմվում նաև Մարտակերտի շրջանում։

Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի խմբագիր Լուսինե Զաքարյանը Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց, որ կամավորական ջոկատը դիրքեր է մեկնել երեկ՝ օգոստոսի 3-ին, Արցախի Ազատամարտիկների միության վարչության նախաձեռնությամբ։

Կամավորների թվում հիմնականում Մարտակերտն ազատագրած ազատամարտիկներն են, ովքեր այսօր էլ իրենց գիտելիքներով ու փորձով զինծառայողների կողքին են։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ից մինչ օրս առաջնագծում լարված վիճակ է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել է փոխհրաձգություն։ ՊԲ պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է 5 զոհ, 7 վիրավոր։

2 responses to “Հարձակումներից հետո մենք ոչ միայն չենք վախենում, այլ համախմբվում ենք մեր զինվորի շուրջ. կամավորներ

  1. Pingback: Ադրբեջանում ձերբակալել են առաջնագիծ կամավոր մեկնելու կոչեր անող երիտասարդների | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 4-9 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *