Ադրբեջանում կասկածելի պայմաններում զորամասի հրամանատար է մահացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար, փոխգնդապետ Իհթիյար Մամեդովը, համաձայն ադրբեջանական կողմի տվյալների, մահացել է օրերս սրտի անբավարարությունից։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը, փոխգնդապետն այդ ժամանակ արձակուրդում է եղել։ Ադրբեջանի ՊՆ-ն այս պահի դրությամբ չի մեկնաբանել միջադեպը։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Նկատենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրների տվյալներին՝ ադրբեջանական զինուժը 2014-ի օգոստոսին ունի արդեն 16 զոհ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *