Հաշվի առնելով վերջին շրջանում առաջնագծում տիրող լարվածությունն ու հակառակորդի հետախուզադիվերսիոն հարձակումները՝ Ռազմինֆոն կապ հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերն առաջնագծում իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։
Մամուլի քարտուղարի խոսքերով՝ առաջնագծում իրավիճակը շարունակում է լարված մնալ, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը։ Առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել են փոխհրաձգություններ։ Այնուհանդերձ, հայկական զինուժի ստորաբաժանումներին հաջողվել է լռեցնել հակառակորդի կրակը, և ներկայումս իրավիճակը հայկական կողմի վերահսկողության ներքո է։ Զոհեր ու վիրավորներ չեն եղել։