Մոսկվայում անցկացվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որին ներկա են եղել անդամ-պետությունների նախագահները: Նիստին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը: Ռազմական փորձագետները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն «ինքնանպատակ ու ոչինչ չասող» են որակել:
- Մոսկվայում անցկացվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում հռչակագիր է ընդունվել: Դրանով գնահատական է տրվում միջազգային իրավիճակի զարգացման հիմնական միտումներին, կազմակերպության գործունեությանը: Փաստաթղթում հաստատվում է նաև անդամ երկրների` Պայմանագրի նպատակներին ու սկզբունքներին հավատարմությունը, արտաքին քաղաքական, ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և խորացնելու պատրաստակամությունը:
- «Հերթական անգամ ականատեսը եղանք ոչինչ չասող, ինքնանպատակ հայտարարության, որն անկասկած չի կարող լիցքաթափել լարվածությունը ռազմաճակատում: Ավելին՝ նման հայտարարություններն ավելի սանձարձակ են դարձնում ագրեսորին»,- անդադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
- «Եթե հայկական կողմն Ադրբեջանին համարժեք պատասխան չհասցնի, ապա ադրբեջանցիներն առավել ագրեսիվ կդառնան, ինչն անկասկած աննախադեպ կորուստների կհանգեցնի, էլ չեմ ասում, որ պատերազմի վերսկսումն անխուսափելի կդառնա»,- ասել է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
- Ռուս քաղաքագետ, Մոսկվայի պետական համալսարանի հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տրետյակովը հայտնել է. «Եթե ինչ-որ պատճառով Կովկասում ծավալվի լուրջ հակամարտություն, ապա Ռուսաստանը, ցանկացած պայմաններում, կլինի Հայաստանի կողքին: Եվ ֆորմալ պատճառներով՝ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ և բազմաթիվ ոչ ֆորմալ հանգամանքների բերումով»:
- ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը հերթական անգամ պաշտոնապես հայտարարել է, որ ՀԱՊԿ ուղղված չէ որևէ կազմակերպության, առաջին հերթին՝ ՆԱՏՕ-ի դեմ:
- Իրանը ցուցադրել է նոր անտեսանելի կործանիչի փորձնական տարբերակը, որը կարող է անտեսանելի մնալ հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերի համար:
- Իրանում ավարտվել է երկրում ընթացող զորավարժությունների երկրորդ փուլը:
- Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտնել է, որ տեղի բանակում վերջին 22 տարում 2.221 զինվոր է ինքնասպան է եղել: