Հակառակորդի դիվերսիան կասեցնելիս զոհված սպան պարգևատրվել է հետմահու

Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայող, ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Հիշեցնենք, որ Զորիկ Գևորգյանը զոհվել է օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս։ Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի առնվազն 4 սպանված։

4 responses to “Հակառակորդի դիվերսիան կասեցնելիս զոհված սպան պարգևատրվել է հետմահու

  1. Pingback: ՊԲ 3 զինծառայող թեթև վնասվածքներ են ստացել. հայկական զինուժը վերահսկում է իրավիճակը սահմանին | Ռազմ.info

  2. Pingback: Հոսպիտալում մահացել է ադրբեջանական հարձակումը կասեցնելիս վիրավորված զինծառայողը | Ռազմ.info

  3. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի օգոստոսին. Ռազմինֆո | Ռազմ.info

  4. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 27-օգոստոսի 3 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *