ՊԲ-ն հրապարակել է հակառակորդի դիվերսիոն խմբի թողած սպառազինության լուսանկարները

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հանդես է եկել օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախի սահմանին կասեցված հետախուզադիվերսիոն փորձին վերաբերող հրապարակմամբ

, որի բովանդակությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

Ի լրումն այսօր մեր կողմից տարածված հաղորդագրության հայտնում ենք, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտ/ ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման արդյունքում, ադրբեջանական բանակը տվել է 5 զոհ և երեք վիրավոր, ինչը հաստատել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իսկ արևելյան /Մարտունու/ ուղղությամբ հակառակորդի կորուստները կազմում են 2 զոհ և 4-ից ավելի վիրավոր: ՊԲ առաջապահ զորամասերի կազմակերպված դիմադրության արդյունքում, հակառակորդը խուճապահար ելման դիրքեր փախչելու ճանապարհին, մարտադաշտում թողել է մեծ քանակությամբ հատուկ նշանակության զինատեսակներ և տեխնիկական միջոցներ:Ադրբեջանական զինուժից առգրավված զինատեսակներն են՝ 1 ձեռքի հակատանկային նռնականետ, 2 ձեռքի նռնականետ /РГ-7 АТР/, 3 թերմոբարիկ նռնակ, 3 պահեստատուփի պայուսակ, 3 վառոդային լիցք, 2 ձեռքի նռնականետ /РГ-6/, 12 հատ БМГ-К տեսակի նռնակ РГ-6 ձեռքի նռնականետի համար, 2 ինքնաձիգ /АКМ, 7.62 мм/, 20 ինքնաձիգի պահունակ, 100 և 200 փամփուշտ տեղավորող գնդացրային 1-ական պահունակ, 2 կապի միջոց /Тадиран ПНР-500/, 2 հակատանկային ական /ТМ-57/, 8 մեկանգամյա նռնականետի կոնտեյներ, 2 հակատանկային ական /МОН-50/, 2 ձայնալուսային նռնակ, 1 տափաշիշ, 1 հարձակողական նռնակ, 4 նռնակ РГД-5 տեսակի, 1 ջերմացուցային նշանոց՝ իսրայելական արտադրության, 1 ձեռնաշղթա, 2 լրակազմի համազգեստ, 1 ոտնակ, 1 հասարակ ջրի շիշ՝ փաթեթավորված մեկուսաժապավենով, 1 դաշտային պայմաններում վիրավոր դուրս հանելու պատգարակ:

Հայկական դիրքապահների կողմից հակառակորդի թիկունքում գտնվող Սարիջալի բնակավայրի շրջանում դիտարկվել են նաև վայրէջք կատարող 2 ուղղաթիռներ, որոնք ամենայն հավանականությամբ ժամանել են վիրավորներին և զոհերի դիակները տեղափոխելու նպատակով:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Արցախի հատվածում՝ Մարտակերտի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, ինչի հետևանքով տվել է առնվազն 4 զոհ։ Ցավոք, 1 կորուստ ունեցվա նաև Պաշտպանության բանակը։

ՌՊԳ-7 նռնականետ թերմոբարիկ նռնակներով

ՌՊԳ-7 նռնականետ թերմոբարիկ նռնակներով: Աջից՝ ՌԳ-6 նռնականետեր

Իսրայելական արտադրության ջերմացուցային նշանոց

Իսրայելական արտադրության ջերմացուցային նշանոց

Ձախից աջ՝ ձայնալուսային նռնակներ, Ֆ-1 և ՌԳԴ-5 նռնակներ

Ձախից աջ՝ ձայնալուսային նռնակներ, Ֆ-1 և ՌԳԴ-5 նռնակներ

ՌՊԳ-26 հակատանկային նռնականետեր

ՌՊԳ-26 հակատանկային նռնականետեր

Չհաջողված դիվերսիայի հետևանքներից

Չհաջողված դիվերսիայի հետևանքներից

Ձեռնաշղթաներ, ձայնալուսային նռնակ և ձեռքի բեկորային նռնակներ իրենց բռնկիչներով

Ձեռնաշղթաներ, ձայնալուսային նռնակ և ձեռքի բեկորային նռնակներ իրենց բռնկիչներով

2 responses to “ՊԲ-ն հրապարակել է հակառակորդի դիվերսիոն խմբի թողած սպառազինության լուսանկարները

  1. Pingback: Բաքվում նախանշված ՏՏ ցուցահանդեսին կմասնակցեն նաև ռազմարդյունաբերական ընկերություններ | Ռազմ.info

Մեկնաբանել HayrenaserՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *