Թուրքիայում առաջիկայում կարող են փակել բոլոր զինկոմիսարիատները, որոնց թիվը վերջին տարիներին պետությունը շարունակաբար կրճատում է։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, փոխանցում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը։
Յըլմազը նշել է, որ 2011 թվականից ի վեր Թուրքիայի ամբողջ տարածքում փակվել է շուրջ 150 զինկոմիսարիատ։
Թուրք նախարարը չի բացառել, որ առաջիկայում մնացած զինկոմիսարիատները կդադարեն գոյություն ունենալ, իսկ նրան գործառույթներն այլ կառույցներ կիրականացնեն, այդ թվում՝ նաև քաղաքացիական, օրինակ, բանկերը, որոնք կապահովեն զորակոչիկներին մինչ ծառայության վայր հասնելու համար անհրաժեշտ գումարով։
Թուրքիայի զինված ուժեր զորակոչվողները կարող են իրենց ապագա ծառայության վայրի և այլ հարցերի վերաբերյալ իմանալ «Էլեկտրոնային կառավարության» կայքից, ապա միանգամից մեկնել ապագա ծառայության վայր՝ ստանալով համապատասխան գումարը։
Նշենք, որ Թուրքիայում ավելի վաղ որոշվել էր զորակոչային տարիքը 20-ից դարձնել 21, իսկ այս տարվա հունվարից «երկար» տեսակի ծառայության ժամկետը 15 ամսվա փոխարեն դարձել էր 12 ամիս։ «Կարճ» տեսակի ծառայության ժամկետը՝ 6 ամիս, պահպանվել էր։ «Կարճ» տեսակի ծառայության մեկնում են բուհերն ավարտած զորակոչիկները։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 27-օգոստոսի 3 | Ռազմ.info