Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը յոթ անգամ նվազեցրել է սպայական կադրերի պահանջարկը՝ հասցնելով 8.5 հազարի: Այս մասին հայտարարել է Ռուսական ռազմական վարչության կրթության դեմպորտամենտի տնօրեն Եկատերինա Պրիեզժևան:
«Եթե 1990-ական թվականների սկզբում 166 ռազմական բուհում պատրաստում էին 60 հազար մասնագետ, ապա 2012թ. սպաեր պատրատելու պատվերը 45 բուհի համար հասցվել է 8500-ի»,- ասել է Պրիեզժևան՝ հավելելով, որ ռազմական ուսումնական հաստատությունների քանակը կրճատվել է 3.7 անգամ:
Ներկայումս ՊՆ բուհերի ընդհանուր թիվը նվազեցված է մինչև 17: Դրանց թվում կան՝ երեք ռազմական ուսումնագիտական կենտրոն, 11 ռազմական ակադեմիա և երեք ռազմական համալսարան:
Աղբյուր՝ Минобороны РФ сократило кадровый заказ на подготовку офицеров в 7 раз