Ռադիոէլեկտրոնային պայքարի շուրջ 100 միջոց կհամալրի ՌԴ ԶՈւ շարքերը

ՌԴ զինված ուժերի Արևելյան ռազմական օկրուգը մինչև տարեվերջ կհամալրվի ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) շուրջ 100 միավոր կայաններով և համալիրներով, որոնք մարտական հերթապահություն կիրականացնեն ռազմական օկրուգի մի շարք զորատեսակներում։ Այս մասին հայտնում է ՌԷՊ համակարգերի արտադրությունում մասնագիտացող և մատակարարումն իրականացնող ռուսաստանյան «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» կոնցերնի մամուլի ծառայությունը։

ՌԷՊ «Կռասուխա» համալիր. ՌԴ ԶՈւ

ՌԷՊ «Կրասուխա» համալիր. ՌԴ ԶՈւ

Մատակարարվող զինտեխնիկայի թվում են ռադիոէլեկտրոնային պայքարի «Կրասուխա» և «Ռտուծ» համալիրն ու կայանը (ռուս.՝ Красуха, Ртуть): Դրանք կշահագործվեն ինչպես ռազմաօդային ուժերում, ցամաքային և հակաօդային պաշտպանության զորքերում, այնպես էլ ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմում։

Ռադիոէլեկտրոնային պայքարի «Կրասուխա» համալիրը նախատեսված է հակառակորդի ավիացիոն միջոցների՝ ուղղաթիռների և ինքնաթիռների բորտ էլեկտրոնային համակարգի աշխատանքում խափանումներ մտցելու համար։ Այն արդյունավետ կարող է գործել մինչև 300 կմ հեռավորության վրա։

Զրահապատ փոխադրիչի վրա հավաքած «Ռտուծ» կայանի առաջնային նշանակությունը սեփական զորքերի պաշտպանությունն է հակառակորդի արձակած հրթիռներից և հրետանային այն արկերից, որոնք օգտագործում են ռադիոպայթուցիչներ։ Ներկայումս ռուսաստանյան բանակում շահագործվում է այս կայանի մի քանի տասնյակ օրինակ, սակայն հետագայում դրանց թիվը նախատեսվում է ընդլայնել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *