Այսօր առավոտյան հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հարձակում է իրականացրել Արցախի պաշտպանության դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ՊԲ 2 զինծառայող էր զոհվել:
ՊԲ-ն նոր հաղորդագրություն է տարածել, որում նշվում են դեպքի հանգամանքներն ու զոհված զինծառայողների անունները:
ՊԲ հաղորդագրությունը.
«Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ:
Նշենք, որ հենակետում գտնվող անձնակազմը գործել է կազմակերպված, ցուցաբերել բարձր մարտական պատրաստականություն և բարոյակամային որակներ, ինչի շնորհիվ հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ հետ է շպրտվել:
Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ հարձակման ենթարկված տեղանքը լրիվությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ: Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:
Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ զինծառայողներ 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Ազատ Արթուրի Ասոյանը:»
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 27-օգոստոսի 3 | Ռազմ.info
Pingback: [լրացված]Հայկական զինուժի կորուստները 2014-ի հուլիսին. Ռազմինֆո | Ռազմ.info