Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 30

Ուկրաինայի հարավ-արևելքում ապրիլից շարունակվում են մարտերն ապստամբների և ուկրաինացի ուժայինների միջև։ Ներկայում հիմնական զարգացումները Լուգանսկի և Դոնեցկի մերձակայքում են։ Դոնեցկում ական է պայթել, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ զոհվել:

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Ուկրաինայի ուժայինները երկրի հարավ-արևելքում

Ուկրաինայի ուժայինները երկրի հարավ-արևելքում

21։10-Պաշտոնական Կիևն արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում հնչեցրած առաջարկին և հայտնել, որ ուկրաինական ճգնաժամում խաղաղապահ որևէ ուժերի միջամտության կարիք չկա։

20:30-ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը կոչ է արել Ուկրաինայում հակամարտող կողմերին անել իրենցից կախված հնարավորինը՝ Բոինգ 777 օդանավի կործանման վայրում մարտական գործողությունները դադարեցնելու համար։ Իր հերթին, այս հարցում իր ողջ ներուժն օգտագործելու մտադրության մասին է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։

19։50-ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին կոչ է արել ընդունել բանաձև, որը հնարավորություն կտա ռուսաստանյան խաղաղապահ ուժերին տեղակայվել մալայզիական օդանավի կործանման շրջանում՝ այդ կերպ հնարավորություն ընձեռելով հետաքննությունն իրականացնող մարմնին անվտանգ աշխատել աղետի վայրում։

18։30Ապստամբները հայտարարել են, որ Սաուր-Մոգիլա ռազմավարական բարձունքի մերձակայքում ծավալված մարտերի ընթացքում իրենց հաջողվել է խոցել հակառակորդի 4 տանկ և հետևակի մարտական 4 մեքենա։ Հիշեցնենք, որ Սաուր-Մոգիլա բարձունքը ուժայինների վերահսկողության տակ անցավ հուլիսի 28-ին։ Մինչ այդ, հենց այս բարձունքից էին ապստամբները հրետակոծում ուժայինների դիրքերը։

17:40Ապստամբները հայտարարել են, որ ոչնչացրել են ուժայինների ճամբարը Տորեզ քաղաքի մերձակայքում։ Ուժայինների ստույգ կորուստները դեռևս ճշտվում են, սակայն հայտնի է, որ ոչնչացվել են մեծաքանակ բեռնատար մեքենաներ և զրահատեխնիկա, որոնց թվում հետևակի մարտական մեքենաներ։

16։35-Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն լրատվամիջոցներին հայտնել է, որ ներկայումս ուժայինների գործողություններն ուղղված են մալայզիական Բոինգի կործանման վայրից ապստամբներին դուրս մղելուն։ Հիշեցնեք, որ հետաքննությունն իրականացնող մարմնին դեռևս չի հաջողվել զննել օդանավի բեկորներն այն հատվաւծում, որը վերահսկում են ապստամբները։

15։50-Ռուսաստանի աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը տեսակետ է հայտնել, թե Ուկրաինայի՝ միջուկային տիրության կարգավիճակը վերականգնելու ցանկության տակ իրականում կարող է թաքնված լինել ԱՄՆ-ի մտադրությունը՝ միջուկային զենք տեղակայել այդ երկրի տարածքում։

14:10-Դեռևս ապստամբների հսկողության տակ գնտվող Գորլովկա քաղաքի իշխանությունները լրատվամիջոցներին հայնտել են, որ անցնող օրերին ուժայինների հրետակոծության հետևանքով քաղաքում զոհվել է 5, վիրավորվել 23 խաղաղ բնակիչ։

13։35-Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն հերքել է նախօրեին արևմտյան լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությունը, թե ուժայիններն ապստամբների դեմ պայքարում կիրառել են բալիստիկ հրթիռներ։ Միևնույն ժամանակ, ապստամբները պնդում են, թե հայտնաբերել են իրենց ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռի մասնիկներ և անհրաժեշտության դեպքում պատրաստ են տրամադրել ապացույցներ։

13։00-Համացանցում հայտնվել է հուլիսի 28-ին Լուգանսում ընթացած մարտի դաշտի լուսանկարները, որնցում պատկերված է ուժայինների ոչնչացված մեծաթիվ զրահատեխնիկան։ Հիշեցնենք, որ իշխող բարձունքը գրավելու համար ուժայինները գրոհում ներգրավել էին մեծաքանակ զրահատեխնիկա, որը ապստամբները ոչնչացրել էին հիմնականում ՀԿՌՀ Գրադ կայանով։ Բոլոր լուսանկարներն այստեղ։

Լուգանսկում ոչնչացված ուժայինների տանկը

Լուգանսկում ոչնչացված ուժայինների տանկը

12։20- Դոնեցկում մարտերի հետևանքով վերջին օրերին 19 մարդ է զոհվել, 30-ից ավել՝ վիրավորվել, տեղեկացնում են ապստամբների աղբյուրները։

10:22- Ուկրաինայի ուժայինները հայտարարել են, որ կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել Ավդեևկա բնակավայրը: Նշվում է, որ ուժայինները գործողություն են սկսել արդեն Իլովայսկա բնակավայրի մոտակայքում: Պերվոմայսկ բնակավայրում մարտերը շարունակվում են:

10:20- Դոնեցկի շրջանում ականի պայթյունից տուժած 7 հոգուց երկուսը ստացված վնասվածքների պատճառով հիվանդանոցում մահացել են: Մյուսների բուժումը շարունակվում է:

10:15- Դոնեցկի շրջանի Արտեմովսկ շրջանում ականի պայթյունից 7 մարդ է տուժել: Նրանց ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Տուշածներից 3-ը երեխաներ են: Վիրավորներից ոմանք կորցրել են տեսողությունն ու վերջույթները:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *